Բաժիններ՝

Թրամփի ավտոշարասյան մեքենան ոստիկանի է վրաերթի ենթարկել Դավոսում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մեքենան շվեյցարացի ոստիկանի է վրաերթի ենթարկել Դավոսում: Այդ մասին հայտնել է Blick տեղական թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 25-ի երեկոյան, երբ կարգի պահապանը փորձել է կանգնեցնել շվեյցարական համարանիշներով BMW մակնիշի սպիտակ ավտոմեքենան, որը, թերթի պնդմամբ, մտնում էր Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մեջ: Այն պահին, երբ կարգի պահապանը փորձել է կանգնեցնել ավտոմեքենան, վարորդը մեծացրել է արագությունը եւ ոստիկանին հարվածել աջ թեւով: Պատահարը հայտնվել է տեսադիտարկման խցիկներից մեկի օբյեկտիվում:

Միջադեպի հետեւանքով ոստիկանը լուրջ վնասվածքներ չի ստացել, քանի որ կարողացել է արագ արձագանքել եւ մի կողմ քաշվել, ինչը թուլացրել է հարվածը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս