Բաժիններ՝

Երևանում ավտոմեքենան շրջվել է. վարորդի տվյալները չի հաջողվել պարզել

Հունվարի 3-ին՝ ժամը 22:23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է՝ փակելով երթևեկությունը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Այգեստանի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «BMW X5» մակնիշի 21 QQ 005 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաղոցվել պարզել) շրջվել է:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս