Միջոց, որն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից
Ավելորդ քաշն այսօր ամենատարածված խնդիրներից է, որի լուծումը լուրջ ջանքեր է պահանջում։ Կուտակված ճարպերն այրելու համար հարկավոր է առողջ կենսակերպ վարել, ընտրել ճիշտ սնունդ և ֆիզիկապես ակտիվ լինել։ Fithacker.ru-ն առաջարկում է բնական միջոցներից պատրաստված ըմպելիք, որի հիմնական բաղադրիչը դարչինն է։
Ինչով է օգտակար դարչինը
- Հագեցնում է քաղցր ուտելու ցանկությունը։
- Օգտակար է դիաբետով տառապող անձանց։
- Լավացնում է նյութափոխանակությունը։
- Օգտակար է որովայնի փքվածության դեպքում։
- Օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
- Հարուստ է բջջանյութով, կալցիումով, մագնիումով և երկաթով։
- Օգտակար է բակտերիալ վարակների դեպքում։
- Օգնում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը։
- Կարող է օգնել լուծել փորկապության հետ կապված խնդիրը։
Ինչով է օգտակար կիտրոնը
- Օրգանիզմից դուրս է բերում վնասակար տոքսինները։
- Միզամուղ է։
- Լավացնում է նյութափոխանակությունը։
- Հարուստ է հակաօքսիդանտներով և վիտամին C-ով։
- Էներգիա է հաղորդում օրգանիզմին։
- Մաքրում է մաշկը։
- Կիտրոնն օգնում է դետոքսիկացիայի գործում, ինչի արդյունքում նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվելուն։
- Լավացնում է իմունային համակարհը։
- Լավացնում է տրամադրությունն ու ազատում սթրեսից։
Բաղադրիչներ
- կես կիտրոն կամ 1 ճաշի գդալ խնձորի քացախ
- 250 մլ ջուր
- 1 ճաշի գդալ դարչին
- 2 ճաշի գդալ բնական մեղր։
Խառնեք բոլոր բաղադրիչները, ավելացրեք ջուրը։
Ինչպես օգտագործել
- Խմեք քաղցած վիճակում՝ նախաճաշելուց 30 րոպե առաջ։ Օգտագործեք 2 շաբաթվա ընթացքում։
- Զգույշ եղեք, քանի որ կարող են կողմնակի հետևանքներ առաջանալ։
- Շատ միրգ և բանջարեղեն օգտագործեք։ Խուսափեք վերամշակված և յուղոտ մթերքի օգտագործումից։
- Օրվա ընթացքում նվազագույնը 30 րոպե քայլեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը