Բաժիններ՝

Վայրկենական պատրաստվող ալադիներ. անհավանական համեղ և կարագի նման փափուկ

Լավագույն ալադիները՝ պատրաստված կեֆիրով:

Բաղադրիչներ

1. Կեֆիր – 300 մլ
2. Ալյուր – 270 գ
3. Ձու – 1 հատ
4. Սոդա – 1 թ/գ
5. Աղ – 0.5 թ/գ
6. Շաքարավազ – 3 ճ/գ
7. Քացախ – 1.5 ճ/գ
8. Արևածաղկի ձեթ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ խառնել ձուն, շաքարավազը և աղը:

2. Հարել դեղնուցը սպիտակուցի հետ՝ մինչև փրփուր առաջանալը:

3. Պարտադիր չէ, որ շաքարավազը հալչի: Այն կհալչի գոլ կեֆիրում: Տաքացնել կեֆիրը ցածր կրակի վրա՝ մինչև 35-40 աստիճան: Լցնել հարած ձվի վրա, խառնել:

4. Ձեռքի հարիչով խառնել ալյուրը կեֆիրի հետ՝ մինչև միասեռ զանգված ստանալը: Պետք է ստացվի պինդ թթվասերի նման:

5. Քացախով մարած սոդան ավելացնել խմորին: Միանգամից խառնել: Մի քանի րոպե հետո խմորը կթուլանա: Պետք է թողնել, որ խմորը հանգստանա մոտ 10 րոպե: Դա շատ կարևոր է: Այն պետք է բարձրանա:

6. Դրանից հետո տաք տապակի մեջ լցնել մեկ սմ բուսայուղ, որպեսզի ալադիները կարմրեն բոլոր կողմերից:

7. Գդալով ձևավորել կլոր բլիթներ: Հենց վերևի մասը դառնա ծակոտկեն, շրջել բահիկով:

8. Մյուս կողմն էլ տապակել 1-2 րոպե, և ալադիները պատրաստ են: Կարելի է մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս