Բաժիններ՝

Ռինգո Սթարին կշնորհվի ասպետի կոչում. The Sun

The Beatles բրիտանական խմբի թմբկահար Ռինգո Սթարին կշնորհվի ասպետի կոչում: Այդ մասին հայտնել էThe Sun թերթը՝ վկայակոչելով երաժշտի մտերիմ ընկերոջը:

Հրատարակության տվյալներով՝ նամակը Բուքինգհեմյան պալատից Սթարին եկել է մի քանի շաբաթ առաջ: Նա ասպետի տիտղոս կստանա երաժշտության եւ բարեգործության բնագավառում ունեցած վաստակի համար:

1965 թվականին The Beatles-ի բոլոր անդամները պարգեւատրվել էին բրիտանական կայսրության շքանշանով՝ ասպետի շքանշանով, որը 100 տարի առաջ հիմնվել է Գեորգ Հինգերորդ թագավորի կողմից, որը ներկայիս Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պապն է: Խմբի մասնակից Պոլ Մաքքարթնիին ավելի ուշ՝ 1997 թվականին, ասպետի կոչում էին շնորհել երաժշտության բնագավառում ունեցած ավանդի համար:

Թմբկահարի պարգեւատրումը կկայանա հունվարի 1-ին թագավորության պետական պարգեւների հանձնման ամենամյա արարողության (New Year՚s Honours) ժամանակ: Թերթը ճշտում է, որ Սթարի եւ այլ անձանց պարգեւատրման մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս