
Օբամեյանգը հերքել է «Բորուսիայի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին տեղեկությունը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ չի բացառում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր տեղափոխությունը:
Ավելի վաղ Bild-ը հաղորդել էր, որ դորտմունդիցների հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը երկարաձգել է պայմանագիրը: Գաբոցնին հերքել է այդ տեղեկությունը:
«Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է պատահել ինչ ասես: Այդ թվում նաև ինձ հետ: Այո, «Ատլետիկոն» փնտրում է նոր ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել Գրիզմանին: Եթե նա գնա, ամեն ինչ կարող է պատահել:
Իմ պայմանագրի երկարաձգումը «Բորուսիայի» հե՞տ: Դա ճիշտ չէ»,- Օբամեյանգին է մեջբերում Sport.es-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը անցկացրել է 23 խաղ, խփել է 21 գոլ և կատարել է 3 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը