Բաժիններ՝

Իտալիայում 48 մարդ է ձերբակալվել Նդրանգետա մաֆիական խմբավորման հետ կապի համար

Իտալիայի ոստիկանությունը 48 մարդ է ձերբակալել կալաբրիական Նդրանգետա մաֆիական հանցավոր խմբավորման դեմ իրականացվող գործողության շրջանակներում: Այդ մասին հայտնել են Հռոմի զանգվածային լրատվամիջոցները:

Գործողությունն իրականացվել է Կալաբրիայի մարզում ոստիկանների կողմից՝ կարաբիներների հետ համատեղ, այն համակարգում է մաֆիայի դեմ պայքարի օկրուգային վարչությունը: Ձերբակալվածներին կասկածում են հանցավոր նախահամաձայնության գալու, շորթումների, վնաս պատճառելու, ապօրինի արժեքներ տեղափոխելու եւ ապօրինի զենք կրելու մեջ:

Ոստիկանությունը կալանքի տակ է թողել 44 ձերբակալվածների, եւս չորսը գտնվում են տնային կալանքի տակ: Գործողության շրջանակներում կատարվում են խուզարկություններ, որոնց ընթացքում քննիչներն արդեն 25 միլիոն եվրոյի արժեքներ են առգրավել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031