
Արտակարգ դեպք Գեղարքունիքում. 26-ամյա կնոջ ամուսնու եղբայրը փորձել է բռնաբարել նրան, սկեսրայրը ստիպել է պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտել

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, 26-ամյա կինը հաղորդում է ներկայացրել, որ իր ամուսնու եղբայրը փորձել է բռնի ուժով սեռական հարաբերություններ ունենալ իր հետ: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ըստ հաղորդման՝ կինը բղավել է, որից հետո ամուսինը ներս է մտել ննջասենյակ և հորդորել է կնոջն անել այն, ինչ եղբայրն է ուզում: Կինը իր ներկայացրած հաղորդման մեջ նաև նշել է, որ իր սկեսրայրը պարբերաբեր ստիպել է նրան պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր դիտել: Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն: