Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ նորածինը եղել է կենդանածին, հասուն և կենսունակ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 6-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքում է լուրերը, թե Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Աբրահամյանը մամուլում շրջանառվող այդ տեղեկությունները անհիմն համարեց:
«Կարող ենք միանշանակ ասել, որ 2018 թվականը լինելու է թանկացումների տարի»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչները դեկտեմբերի 6-ին հարվածներ են հասցրել Կորեայի Հանրապետության տարածքի ուսումնական թիրախներին՝ ԿԺԴՀ-ի հետ սահմանից ոչ հեռու:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 12:20-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
«Սա բիզնես է՝ կոշտ խաղի կանոններով, որովհետև կառավարությունն այնտեղ դրել է կոշտ խաղի կանոններ, որ մեր ազգաբնակչությանը մատուցվի որակյալ ծառայություն»:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը դեկտեմբերի 13-ին կուղեւորվի Չինաստան, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը:
Արգենտինական San Juan սուզանավի նավապետը ծագած վթարի պատճառով ութ անգամ զանգահարել է ռազմածովային բազա անհետացումից ոչ շատ առաջ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նոր հրամանով լրացում է կատարվել ««Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու մասին» հրամանում:
Նոբելյան հանդիսությունների շաբաթը, որի ընթացքում մեծարելու են աշխարհում ամենահայտնի գիտական մրցանակի դափնեկիրներին, դեկտեմբերի 6-ին մեկնարկել է Շվեդիայի մայրաքաղաքում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Ֆինլանդիան դեկտեմբերի 6-ին նշում է անկախության հարյուրամյակը, տոնական միջոցառումներն սկսվել են արդեն նախօրյակին՝ դեկտեմբերի 5-ին ժամը 22-ին, Հելսինկիի քաղաքապետարանի շենքի առջեւ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն եւ առաջին տիկին Եննի Հաուկիոն ներկա էին հարյուր ազգային դրոշների բարձրացման արարողությանը:
Հայաստանի օգտատերերի 0.89%-ի սարքերը 2017 թվականի հունվար-hունիսին ենթարկվել են բանկային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանն զբաղեցրել է 8-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) օդաչու Հեյդ Փայփերը, Վրաստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի և Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի ներկայացուցիչների հետ միասին Թբիլիսիի ավիացիոն համալսարանում է՝ Վրաստանի առաջին և միակ կին օդաչու՝ Նադեժդա Բենկլյանին ՆԱՍԱ-ի պարգևը հանձնելու նպատակով:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ դեկտեմբերի 5-ի գիշերը հատուկ գործողություն է իրականացրել:
ԱԺ-ն վավերացրեց 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու մասին համաձայնագիրը:
Օլիմպիական միջազգային կոմիտեն երեքշաբթը օրը կայացրեց Հարավային Կորեայում անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից Ռուսաստանին զրկելու մասին որոշում։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ երեկ՝դեկտեմբերի 5-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ:
Առնվազն 15 մարդ է զոհվել նոյեմբերի 25-ից Թաիլանդի հարավում շարունակվող հեղեղումներից:
Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք պատրաստվում էին մահափորձ կատարել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի դեմ:
Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորները 111 առաջարկ են ներկայացրել: Այսօր Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ պատգամավորները 16.4 միլիարդ դրամի արժողությամբ առաջարկներ են ներկայացրել:
«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կայծակի հարվածի հետևանքով ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ասիական զարգացման բանկը «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը նոր ֆինանսավորում հատկացնելու մասին կառավարությունից դիմում չի ստացել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներից ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը նախաձեռնել է ստեղծել ոչ ֆորմալ ակումբ, որտեղ քննարկվելու են ժողովրդագրական միտումները. երեկ այդ մասին նա խոսել է ԱԺ հայտարարությունների ժամին՝ հրավիրելով քաղաքական ուժերին ու փորձագետներին մասնակցել այդ ակումբի աշխատանքներին:
74 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի ռոք երգիչ եւ կոմպոզիտոր Ջոնի Հոլիդեյը:
Արցախի Լուսաձոր համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 4 սենյականոց բնակարան է նվիրում Գարիկ Պետրոսյանի և Էվելինա Բալասանյանի ընտանիքին:
Բեթղեհեմում հակաամերիկյան ցույցի մասնակիցները քաղաքի փողոցներում այրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի դիմանկարներ:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։