
Ըմպելիք, որը կօգնի նիհարել՝ առանց տանջող դիետաների և մարզումների

Fithacker.ru-ն գրում է, որ առողջ նիհարելու և արդյունքը պահպանելու լավագույն եղանակը սննդակարգը կարգավորելն ու պարբերաբար մարզվելն է։ Ժամանակակից կենսակերպի հետևանքով ճարպակալումն ու ավելորդ քաշը դարձել են լուրջ խնդիրներ, որոնք էապես ազդում են առողջության վրա։ Ճարպակալման դեպքում մեծանում է մի խումբ խնդիրների ու հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչը նշանակում է, որ հարկավոր է վերահսկել քաշը։
Ավելրոդ կիլոգրամների դեմ պայքարում կարող եք օգտագործել նաև այս բնական միջոցը։
Բաղադրիչներ
- 100 գրամ սև սալոր
- 1 լիտր ջուր։
Պատրաստման և օգտագործման եղանակը
1 լիտր ջրին ավելացրեք 100 գրամ սև սալոր։ 1 շաբաթ պահեք սառնարանում։ Խառնուրդը լցրեք բլենդերի մեջ և խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։ Կրկին սառեցրեք։
Խմեք մեկ բաժակ, յուրաքանչյուր առավոտ՝ նախաճաշից առաջ։ Բավական կարճ ժամանակահատվածում կնկատեք արդյունքը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը