«Չէի սպասում, որ մեր ԱԳՆ–ն նման աշխատանք կարող է տանել, ինքնուրույնության փոքրիկ քայլ գրանցեցինք». Արամ Սարգսյան. tert.am
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարևոր քայլ է համարում: Սակայն նա Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններ խորացնելու գործընթացը 4 տարի ուշացել է:
«Այս որոշմանը կարող էին ավելի շուտ հասնել, սակայն լավ է ուշ, քան երբեք, քանի որ սա երբեքից ավելի լավ է: Լավ է, որովհետև աշխարհի շատ երկրներ մեզ համարում էին ՌԴ-ի կցորդ, իսկ ռուսներն իրենց բառով էին ասում՝ «куда они денутся»: Բազմիցս իրենց հեռուստաընկերություններով ասվել է այս միտքը, նույնիսկ իրենց բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Այս փաստաթղթի ստորագրումն ունի հոգեբանական ազդեցություն, ինչպես նաև քաղաքական առումով բարձրացնում է ՀՀ-ի վարկանիշը` որպես պետության: Այսինքն՝ ռուսները սկսում են մտածել, թե` բա որ գնան, այսինքն՝ մենք ինքնուրույնության փոքրիկ քայլ գրանցեցինք: Ավելին, եթե մենք հիմա մտնենք այլ պետություններ, կտեսնենք, որ վերաբերմունքը մեր՝ իմ, ձեր, նկատմամբ փոխվել է: Անկեղծ ասած` չէի սպասում, որ մեր արտգործնախարարությունը, որը իմ համար միշտ եղել է ռուսական արտգործնախարարության կցորդ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը նման աշխատանք կարող է տանել, ապրեն նրանք»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: