Կաշառքի մեջ մեղադրվող փաստաբան Վաղինակ Աթոյանը ստորագրությամբ ազատ է արձակվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ է արձակվել կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Վաղինակ Աթոյանը:

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ միջնորդություն է ներկայացվել դատարան Աթոյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը նրա նկատմամբ ընտրել է չհեռանալու մասին ստորագրությունը, և նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս