Բաժիններ՝

4 արտահայտություն, որոնք դուք պետք է մեկընդմիշտ մոռանաք

Բառերի մեջ անհավանական ուժ կա: Նրանք կարող են ուրախացնել մարդուն կամ թունավորել նրա կյանքը, խրախուսել կամ շփոթության մատնել, ոգևորել կամ ճնշել: Իր վրա անվստահ մարդը հիասթափեցնում է շրջապատողներին, ինքնավստահը՝ ոգևորում: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, թե ինչպես կարող է արտաքին ներգործությունը փոխել ձեր զգացմունքները: Շրջապատի ժպիտները, օրինակ, մարդուն երջանիկ են դարձնում, որոշ դիրքեր բարձրացնում են տեստոստերոնի մակարդակը: Մեր բառերը նույնպես մեզ և մեր շրջապատի վրա ուղիղ ներգործություն են ունենում: Ահա 4 արտահայտություն, որոնք պետք է մեկընդմիշտ մոռանալ:

1. Ես միշտ…

Ոչ, ոչ միշտ: Միգուցե դա եղել է մի անգամ, կամ դուք նախկինում զբաղվել եք դրանով, բայց ոչ միշտ: Չարժե ծրագրավորել ապագան: Խուսափեք միանշանակ հայտարարություններից: Կյանքն անընդհատ շարժման մեջ է գտնվում: Այսօր դուք այն մարդը չեք, ինչպիսին եղել եք մեկ տարի, ամիս կամ անգամ մեկ օր առաջ: Ձեզ մի պարուրեք սահմանափակված լինելու անեծքով: «Միշտ» հասկացություն չկա: Դրա փոխարեն ասեք. ‹«Նախկինում ես…» կամ «Այս անգամ չստացվեց»:

2. Օ՜յ, ի՜նչ եք ասում…

Կարդացեք նաև

Մարդկանց տարօրինակություններից մեկն էլ այն է, որ նրանք ձգտում են արժանանալ ուրիշների գնահատանքին, սակայն ստանալով այն՝ սկսում են համեստություն խաղալ կամ նվազեցնել սեփական արժանիքները: Սովորաբար վերոնշյալ արտահայտությունն արվում է անձի հասցեին արված կոմպլիմենտից հետո: Նույն հաջողությամբ կարելի է ասել՝ ես ոչինչ եմ: Վստահություն ձեռք բերելու ամենաարագ եղանակներից մեկն իսկապես ձեր որևէ լավ արարքի կամ արտաքինի վերաբերյալ հաճոյախոսություններ ընդունելն է: Բոլորն էլ ունեն դրական գծեր: Եթե ներսում դատարկ է, դրսում լիքը չի կարող լինել: Սեփական ձեռքբերումների համար գովեստներ ստանալուն վերաբերվեք առանց կեղծ համեստության: Հաճոյախոսություն ստանալով՝ պատասխանեք արժանապատվությամբ, անկեղծությամբ և շնորհակալությամբ:

3. Նա ուներ….. Դա անարդար է…

Ցավոք, կյանքն անարդար է: Դուք միլիարդատեր չեք ծնվել և հավանական է՝ երբեք էլ չեք դառնա: Ցածրահասակ մարդիկ, ամենայն հավանականությամբ, չեն կարող վերածվել բասկետբոլային աստղի: Այսպիսին է կյանքը: Անարդարության դեմ պայքարելու լավագույն միջոցը գտնելն է, թե ինչում է կյանքի անարդարությունը ձեր օգտին: Ցածրահասա՞կ եք: Գերազանց է, ուրեմն դուք կարող եք լինել այնպիսի վայրերում, որոնք բարձրահասակների համար մատչելի չեն: Ինտրավե՞րտ եք: Հրաշալի է: Գտեք մի մեկուսի վայր ու զբաղվեք սիրած գործով: Ոչ բոլորին է դա տրված: Առանձնապես կրեատի՞վ չեք: Սարսափելի չէ: Կենտրոնացեք գլխավոր նպատակի վրա ու առաջ գնացեք: Գեղեցի՞կ չեք: Շատ լավ է: Ֆիլմում անսովոր դեր խաղացեք: Յուրաքանչյուր մարդ տաղանդներ ունի: Պետք է միայն գտնել ու բացահայտել դրանք: «Նա ուներ….. Դա անարդար է…» ատահայտության փոխարեն օգտագործեք «Ես դա չգիտեմ, բայց կարող եմ…» արտահայտությունը:

4. Եթե…, ապա ես կկարողանայի…

Երջանկությունը հիմա է սկսվում: Եվ վերջ: Մի արեք վերոնշյալ արտահայտությունը, և հատկապես՝ փողի պարագայում: «Եթե ես մի քանի միլիոն ունենայի, սեփական գործ կհիմնեի…», «Եթե ես մի միլիոն փող ունենայի, ավելի մեծ բնակարան կգնեի ու երջանիկ կլինեի», «Հենց աշխատեմ իմ առաջին միլիոնը, կսկսեմ իսկապես ապրել»: Սակայն փողը հատուկ կորպորացիաների կողմից հորինված հստակ նպատակ չէ: Մարդու մոտ ինչ-որ նոր բան գնելու ցանկություն միշտ է լինելու: Հենց որ դուք սկսեք կյանքի ձեր ունեցած պահերը գնահատել այսօր ու հիմա, ներկայում, կմոռանաք փողային մենթալիտետի մասին:

Սովորաբար վերը բերված արտահայտությունը գալիս է «Նրանք ունեն… Իսկ եթե միայն ես էլ ունենայի…» արտահայտության հետ: Հերիք է արդարանաք: Այստեղ և հիմա դուք բավականաչափ հնարավորություններ ունեք, որոնցով դուք կարող եք աշխատել: Կարևոր է վերջնական արդյունքին միտված լինելը: Դրա համար դրա փոխարեն ասեք՝ «Քանի որ ես ունեմ… կարող եմ, ապա կարող եմ կատարել…»:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս