
Բրիտանացի սերֆինգիստը կոտրել է ողնաշարը՝ փորձելով նվաճել վիթխարի ալիքը

Բրիտանացի սերֆինգիստ Էնդրյու Քոթոնը ողնաշարի կոտրվածք է ստացել Պորտուգալիայի ափի մոտ 15-մետրանոց «ջրային պատը» «գրոհելիս», հաղորդել է The Sun-ը: Տախտակից իր անկման տեսագրությունը մարզիկը զետեղել է Instagram-ում։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին Նազարեի կանյոնում: Կադրում երեւում է, թե ինչպես է հսկայական ալիքը ծածկել Քոթոնին, ինչից հետո նրան նետել մի կողմ:
Պատահարից հետո Էնդրյուին անմիջապես տարել են տեղի հիվանդանոց, որտեղ նրա մոտ ողնաշարի կոտրվածք են արձանագրել: Քոթոնն ինքը հայտարարել է, որ մտադիր է շարունակել զբաղվել սերֆինգով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: