Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զիդան ալ-Լուհայիբին շնորհակալություն հայտնեց Հայաստանին իրաքցի եզդիներին ցուցաբերած ֆինանսական աջակցության համար:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի միջև սեպտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից:
Հարձակվողների երեսների ծածկված լինելը, ավելի է շեշտադրում, հարձակվողների ծանոթ լինելու հավանականությունը։
ԱՄՆ-ի նախագահի տիկինը՝ Մելանյա Թրամփը, այս հանգստյան օրերին իր առաջին ինքնուրույն արտասահմանյան ուղեւորությունն է կատարել որպես առաջին տիկին. սեպտեմբերի 23-ին նա ուղեւորվել է Կանադայի Տորոնտո, զինվորական հաշմանդամների միջազգային մրցումներ են անցկացվում:
«Մենք ցածր պարտքի շեմ ունեցող երկրների շարքում ենք, թեև մոտ ենք այդ միջակայքի վերին շեմին և միջին պարտքի ցուցանիշ ունեցողների շարք անցնելուն»,- ասաց նախարարը:
Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը «պատմական շոկ» է որակել երրորդ տեղը, որը Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը։
Դատարանի վարույթում առկա են հասարակական հնչեղություն ստացած, ինչպես նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնք վերաբերում են 2016թ. հուլիս ամսին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, 2016թ. հուլիս ամսին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքները զավթելու և պահելու դեպքերին, ՀՀ ԱՆ ՔՎ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնության գործադրմամբ և գույքի վնասմամբ և ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգություններին, և այլն:
Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը մտադիր չէ կենտրոնական կառավարությունից անկախության հռչակել հանրաքվեի ավարտից անմիջապես հետո, որը սեպտեմբերի 25-ին ընթանում է Իրաքի քրդական ինքնավարության տարածքում:
Սեպտեմբերի 24-ին հրդեհ է բռնկվել Գյումրու Կամոյի փողոց 38 շենքի 46 բնակարանում:
«Չնայած այն դժվար իրավիճակին, որում գտնվում է Ուկրաինան, առաջին հերթին նկատի ունեմ Ռուսաստանի ագրեսիան, Ուկրաինան հասել է որոշակի արդյունքների»:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:15-ի դրությամբ Արայի լեռան գոտում ծխացող օջախներ չկան. հրդեհը մարված է, իրականացվում է հերթապահություն: Աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով: Հերթապահում է 47 փրկարար ծառայող (5 միավոր տեխնիկա):
Սեպտեմբերի 25-ին Լեհաստանի եւ մի շարք այլ պետությունների մասնակցությամբ սկսվում է Dragon-2017 խոշորամասշտաբ զորավարժությունների հիմնական փուլը:
Ինդոնեզիայի Բալի կղզում ավելի քան 42 հազար մարդ են տարահանել իրենց տներից Ագունթ հրաբխի աճած ակտիվության պատճառով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հորդանանի Թագավորության կառավարության միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել ԵԱՏՀ-ի կոլեգիայի ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի հարցերով անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի եւ Հորդանանի արդյունաբերության, առեւտրի ու մատակարարումների նախարար Յարուբ Քուդայի միջեւ սեպտեմբերի 20-ին Ամմանում կայացած հանդիպման ընթացքում:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1968 թ. ծնված Կարեն Գ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մաշտոցի պողոտայում, վիճաբանության ժամանակ:
«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգը, որը Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ընթացիկ տարվա փետրվարի 13-ին, ֆիզիկական անձանց համար դյուրինացրել է սահմանահատման գործընթացը, իսկ մաքսային մարմնին՝ էլեկտրոնային հարթակում անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ստեղծել:
«ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ այդտեղ ունենք տարակարծություն` արդյոք իրավաչա՞փ է այդ համաձայնագիրը և մեր տնտեսվարողները կարո՞ղ են առաջնորդվել դրանով: Մենք այդ կարծիքը չենք կիսում, որ ԽՍՀՄ ժամանակ կնքված համաձայնագիրը կիրառելի է»:
«Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպության առաջնորդ Ֆրաուկե Պետրին, որը հարում է աջ կուսակցության չափավոր թեւին, հայտարարել է Բունդեսթագի նոր կազմում այդ քաղաքական ուժի խմբակցությունից դուրս գալու ցանկության մասին։
«Ես հուսով եմ, որ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը Եվրամիության հետ, քանի որ անցյալ շաբաթ նույնիսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ՀՀ նախագահն ասաց, որ կստորագրենք»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Անգլիայում մեկնարկեց հզոր կազմ հավաքած «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, հանրահայտ գրոսմայստերներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը վիրավորական է համարում ԱՄՆ իրանցիների մուտքի՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նոր արգելքը։
Երկուսի մոտ էլ վնասվածքներ են հայտնաբերվել գլխի շրջանում։
Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության հաջող արդյունքների պատճառը գերմանացիների դժգոհությունն է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի կառավարության միգրացիոն քաղաքականությունից:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ֆիզիկական անձանց կողմից ժամկետային ավանդների ներգրավում՝ ամենամսյա պարբերականությամբ տոկոսների վճարման հնարավորությամբ, տարեկան հետևյալ տոկոսադրույքներով.
Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 320-ի, նրանցից 182-ը զոհվել են Մեխիկոյում: Այդ մասին գրել է El Universal թերթի էլեկտրոնային տարբերակը:
Ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 24-ի առավոտյան Սպիտակ տան մոտ ձերբակալել են տղամարդու, որի ավտոմեքենայում հայտնաբերել են մի քանի հրացան եւ ատրճանակ, ինչպես նաեւ երեք դանակ: Իրավախախտի խոսքով՝ ինքը մտադրվել էր մտնել նախագահի նստավայր:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի «ՍԻՓԱՆ» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիան եւ Գերմանիան այսուհետեւ էլ կզարգացնեն համագործակցությունը, որը համապատասխանում է երկու երկրների եւ Եվրամիության շահերին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 23-ին, ժամը 21.00-ին, Երևանի Եր.Քոչարի փողոցի թիվ 17/2 հասցեից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Անուշ Կ.-ն։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:15-ի դրությամբ Արայի լեռան գոտում ծխացող օջախներ չկան. իրականացվում է հերթապահություն: