«Փորձել է օգնություն կանչել, սակայն ուշաթափվել է». Գյումրիում հրդեհից անչափահաս երեխա է տուժել
Tsayg.am-ը գրում է. Սեպտեմբերի 24-ին հրդեհ է բռնկվել Գյումրու Կամոյի փողոց 38 շենքի 46 բնակարանում: Հրդեհի բռնկման ժամանակ տանը եղել է ընտանիքի միջնեկ տղան` 2009 թվականին ծնված Արշալույս Ավետիսյանը: Նա փորձել է օգնություն կանչել, սակայն ուշաթափվել է: Պատուհանից ծուխն առաջինը հարեւանն է նկատել ու անմիջապես զանգել տանտիրոջը: Կես ժամ անց ընտանիքի անդամները հասել են տուն, կոտրել պատուհանն ու ներս մտել: Լոգարանում անգիտակից վիճակում հայտնաբերել են տղային և անմիջապես տեղափոխել Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ երեխայի վիճակը բավարար է: Նշենք նաև, որ մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, ընտանիքի անդամները սեփական ուժերով հանգցրել են հրդեհը:
https://www.youtube.com/watch?v=RKRgoDX5dgE