Բաժիններ՝

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին իր դիրքորոշման համար». Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար

Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զիդան ալ-Լուհայիբին շնորհակալություն հայտնեց Հայաստանին իրաքցի եզդիներին ցուցաբերած ֆինանսական աջակցության համար: Հայաստանում հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի բացմանն ասաց հանձնաժողովի համանախագահ Զիդան ալ-Լուհայիբին:

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին իր դիրքորոշման համար: Հայաստանն աջակցում է Իրաքին միջազգային տարբեր ատյաններում: Աջակցության օրինակ է այն, որ Հայաստանի հանրապետությունը 100.000 ԱՄՆ դոլար է հատկացրել իրաքցի եզդիներին, որոնք հալածվել էին ահաբեկիչների կողմից»,-ասաց Իրաքի հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

Զիդան ալ-Լուհայիբին արտահայտեց իր և պատվիրակության վստահությունը: «Երկու երկրներն իսկապես ունեն համագործակցության հիմք: Եվ մենք համագործակցելու ենք տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ գյուղատնտեսության ոլորտում»,- եզրափակեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930