Բաժիններ՝

«ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ այդտեղ ունենք տարակարծություն». Վարդան Արամյան

«ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ այդտեղ ունենք տարակարծություն` արդյոք իրավաչա՞փ է այդ համաձայնագիրը և մեր տնտեսվարողները կարո՞ղ են առաջնորդվել դրանով: Մենք այդ կարծիքը չենք կիսում, որ ԽՍՀՄ ժամանակ կնքված համաձայնագիրը կիրառելի է»,- կառավարության գործունեության 1 տարվա առթիվ ամփոփիչ ասուլիսում այսօր հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` խոսելով ԱՄՆ հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման մասին:

Ըստ նրա` Հայաստանը ԽՍՀՄ իրավահաջորդը չէ, նախկինայն ժամանակ համաձայնագիրը կնքվել է 70-ական թվականներին և ներկայումս կիրառելի չէ.

«Հարկման համակարգերը և ընդհանուր սկզբունքները շատ կարևոր են տնտեսվարողների համար, որպեսզի առևտրային հարաբերությունների մեջ մտնեն և ներդրումենր կատարեն: Եթե չկա նման համաձայնագիր, հնարավոր է երկու երկրում էլ հարկվի: Սեպտեմբերի 29-ին այս հարցով խորհրդակցություն ենք իրականցնելու տնտեսվարողների հետ: Այս հարցում մենք մեծ անելիքներ ունենք, որ համոզենք մեր ամերիկյան գործընկերներին, որ համաձայնագիրը կնքենք»:

Վ.Արամյանը նշեց, որ կրկնակի հարկումը բացառող 46-րդ համաձայնագիրն այս տարի Հայաստանը ստորագրեց Իսրայելի հետ, առաջիկա 5 տարիներին նոր համաձայնագրեր կկնքվեն, մասնավորապես` այս տարի կստորագրվի Կիրգիզիայի և Ուզբեկստանի հետ, իսկ մինչև 2022 թ. այդ համաձայնագրերի թիվը կավելացնեն ևս շուրջ 8-ով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս