Բաժիններ՝

Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել անգլիական մրցաշարում

Անգլիայում մեկնարկեց հզոր կազմ հավաքած «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, հանրահայտ գրոսմայստերներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը:

Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը: Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում են 160 շախմատիստ, այդ թվում՝ 67 գրոսմայստեր:

Տուրի կենտրոնական պարտիայում Ֆաբիանո Կարուանան հաղթեց Վլադիմիր Կրամնիկին: Հաղթանակ տարավ նաև Մագնուս Կարլսենը: Մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաև Գաբրիել Սարգսյանը, իսկ Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս