««Լիվերպուլը» չի հաղթի Չեմպիոնների լիգան. «Ռեալի» նման թիմերը կծաղրեն նրանց». Ռոյ Քին
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը քննադատել է «Լիվերպուլին»՝ «Սևիլիայի» դեմ անցկացրած Չեմպիոնների լիգայի խաղի համար:
«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի առաջին խաղում չկարողացավ հաղթել «Սևիլիային», ընդ որում, ուներ մեծ առավելություն և բաց թողեց երկու հիմար գոլ:
««Սևիլիան» ցույց տվեց «Լիվեպուլի» խոցելիությունը և այն, թե ինչու «կարմիրները» չեն հաղթում ոչ մի լուրջ բան: Անջատվեցին աուտից առաջ այդպիսի կարևոր խաղում, այդպիսի կարևոր պահի: Փորձառու ֆուտբոլիստներն ուղղակի անջատվում են խաղից: Ըստ իս, դա պետք է ստիպի մարզչին խելագարվել. այդպես պաշտպանվում են միայն դպրոցական թիմերում:
Չէ՞ որ դա ամենահեշտ մասն է ֆուտբոլում. պահպանել կենտրոնացումը և ուղղակի չանջատվել խաղից: Ամբողջ ծանր գործը «Լիվերպուլը» շատ լավ էր անում. ստեղծեցին վտանգավոր պահեր, խաղացին բարձր տեմպով, լավ պրեսինգի ենթարկեցին: Բայց անել պարզ բաներ, թիմը, կարծես, չի կարողանում:
Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին «Լիվերպուլը» կարող է մոռանալ: Խմբից դուրս գալ, այո, կկարողանան, բայց փլեյ-օֆֆում այնպիսի թիմերը, ինչպիսին «Ռեալն» է, կծաղրեն նրանց»,- Քինի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը