Գիտնականները նշել են ծերության օրոք ուղեղի առողջության պահպանման յոթ քայլեր

Նյարդաֆիզիոլոգներն առանձնացրել են յոթ հանգուցային միջոցներ, որոնք կարող է ձեռնարկել ցանկացած մարդ, որպեսզի իր համար պայծառ միտք եւ լավ հիշողությունի ապահովի զառամյալ տարիքում, եւ դրանք հրապարակել են Stroke հանդեսում:

«Ռիսկի այն նույն գործոնները, որոնք նպաստում են աթերոսկլերոզի զարգացմանը, նաեւ Ալցհայմերի հիվանդության եւ ծերունական թուլամտության այլ ձեւերի պատճառ են: Մեր յոթ պարզ քայլերը թույլ կտան ոչ միայն նվազեցնել ինսուլտ կամ ինֆարկտ ստանալու հավանականությունը, այլեւ մտքի եւ հիշողության հետ կապված նման խնդիրները»,- հայտարարել է Ֆիլիպ Գորելիկը Գրանդ Ռապիդսի (ԱՄՆ) Միչիգանի նահանգի համալսարանից:

Վերլուծելով հարյուրավոր գիտական աշխատություններ՝ նվիրված առողջության հետ կապված խնդիրների այս կամ այն խմբի ուսումնասիրմանը՝ գիտականներն առանձնացրել են ռիսկի յոթ գլխավոր գործոններ, որոնց չեզոքացումն զգալիորեն նվազեցնում է սրտի եւ անոթների հիվանդությունների եւ ծերունական թուլամտության զարգացման հավանականությունը:

Ամենից առաջ, գիտնականները մարդկանց խորհուրդ են տալիս հետեւել իրենց ճնշմանը եւ արյան մեջ խոլեստերինի եւ ինսուլինի մակարդակին, պահպանել բարձր մակարդակի ֆիզիկական ակտիվություն ամբողջ կյանքի ընթացքում, օգտագործել առողջ սնունդ եւ ազատվել ավելորդ քաշից, ինչպես նաեւ ձեռքը չառնել ծխախոտը: Այս յոթ կետերից թեկուզեւ մեկին հետեւելն, ինչպես նշում են գիտնականները, 50 տոկոսով նվազեցնում է նման խնդիրների զարգացման հավանականությունը, իսկ այս կանոնների լրիվ կատարումը, նրանց կարծիքով՝ գրեթե լիովին կբացառի վաղ եւ տարեց հասակում Ալցհայմերի հիվանդության եւ սրտի խնդիրների զարգացման հավանականությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս