Փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) տեղակայված է հրդեհի օջախներին մոտակա՝ Ծաղվերի բնակավայրի մոտ:
Ինչ վերաբերում է հակամարտության կողմերի դիրքորոշմանը, ապա Ռիչարդ Հոգլանդն ընդգծել է. «Նույնիսկ եթե նրանք համաձայն չեն առաջարկվող ծրագրի առանձին կետերին, նրանք միևնույն է համաձայն են քննարկել այն, կարծում եմ այժմ հենց դա է կարևորը»:
Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում (հավելվածի N 3 ցուցակ) ընդգրկվել է «Պրեգաբալին» նյութը, որի շրջանառության հսկողության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են որոշակի պայմաններ:
Սուդանում ՌԴ-ի դեսպանության մամուլի քարտուղար Սերգեյ Կոնյաշինը եթերում հայտնել է, որ դեսպանին գտել են «սրտի սուր նոպայի նշաններով»: «Կանչվել են բժիշկներ, սակայն նրան փրկել չի հաջողվել»,- հավելել է նա:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել տեղացի բնակիչ Քիվի Հերինգի հիշատակին գիշերային հսկման վայրի մոտ, որն օգոստոսի 22-ին ոստիկանների կողմից սպանվել էր զինված դիմադրության համար: Նա հրաժարվել է կատարել դանակը գցելու հրամանը, որով վիրավորել էր հարևանին և իրավապահ մարմինների աշխատակցին:
Նոր համանախագահը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը եւ պատրաստ է ստանձնել պարտականությունները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Փրկարարները գետնին ընկած՝ որովայնի և ոտքի շրջանում կտրած վերքերով, հայտնաբերել են 1971 թ. ծնված Ս. Հ.-ին, ով հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ:
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
«Ես արդեն երեք անգամ Ռուսաստանը ներկայացրել եմ «Օսկար»-ում, դա ինձ համար նորություն չի: Բայց հարկավոր է սպասել՝ ինչպես կքվեարկեն, դա խաղի կանոնն է մեր կինոյում»,- ասել է Շահնազարովը:
Յոթերորդ եթերաշրջանի պրեմիերան պլանավորված է սեպտեմբերի 5-ին: «Սարսափների ամերիկյան պատմությունն» առաջին անգամ էկրան է բարձրացել 2011 թվականին: 2017 թվականի հունվարին անթոլոգիան երկարացրել են երկու եթերաշրջանով:
Վարկանիշը կազմելիս հրատարակության հարցմանը մասնակցել են 253 կինոքննադատներ 52 երկրներից:
Նիհարելու համար կոկտեյլը թույլ է տալիս փոխարինել, օրինակ, նախաճաշը: Այն սննդարար է, բայց միևնույն ժամանակ՝ ճարպ չի հավաքում կողքերում, քանի որ պատրաստվում է դիետիկ մթերքներից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 10.00-22.00-ը, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը:
Երբեմն սիրելի անձնավորության հետ բաժանումը ծանր փորձություն է: Չէ՞ որ, երբ նոր ենք սկսում հարաբերություններ ձևավորել, մենք հուսով ենք լինում, որ դրանք երկարատև կլինեն, իսկ կատարյալ տարբերակում`ամբողջ կյանքի համար, և հույսերի ու սպասումների կործանումը միշտ էլ ցավոտ է: Որոշ մարդիկ ենթագիտակցորեն զգում են, երբ ինչ-որ բան այնպես չի գնում: Նրանք զուգընկերոջ վարքագծի և վերաբերմունքի մեջ նկատում են առաջին հայացքից աննշան թվացող փոփոխություններ, և, եթե այդ հարաբերությունները թանկ են նրանց համար, աշխատում են շտկել իրավիճակը:
Խորհուրդ է տրվում լիֆթինգի էֆեկտով երիտասարդացնող դիմակները դեմքին քսել ներքևից վերև շարժումներով` աշխատելով չձգել մաշկը: Փորձեք ինքներդ և կհամոզվեք, որ ստանում եք գերազանց արդյունք, հատկապես, որ սա բավականին պարզ դիմակ է պատրաստելու համար և ընտանեկան բյուջեի համար էլ` մատչելի:
Ծրագրերն ու ցանկությունները պետք է մի կողմ թողնել։ Իրականությունն այն է, որ Հայաստանը միշտ Ռուսաստանից կստանա այնքան գազ, որքան հարկավոր է իրեն։ Իսկ թե որքան գազ Հայաստանը, դիվերսիֆիկացնելով շուկաները, կստանա այլ մատակարարներից, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։
Ասում են, որ մարզիկներն այնքան էլ չեն սիրում սովորել և նախընտրում են անընդհատ մարզվել: Սակայն կան մի շարք մարզիկներ, որ կոտրում են այս կարծրատիպը: