10 խորհուրդ երիտասարդներին՝ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից
1. Դոնալդ Թրամփ
«Եղեք աութսայդեր»
Որպես ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը ուսանողների հետ իր առաջին հանդիպմանը խորհուրդ տվեց չհամակերպվել գործերի ընթացքի հետ: Թրամփը ուսանողներին ասաց, որ չպետք է վախենալ աութսայդեր լինելուց, քանի որ հենց աութսայդերներն են, որ կարող են փոխել աշխարհը:
«Հիշեք, որ ոչինչ հեշտ չի տրվում: Այն մարդը, ով հավատարիմ է իր սկզբունքներին, քննադատվում է ուրիշների կողմից, քանի որ վերջիններս չեն կարողանում անել այդպես: Որքան շատ են հնացած համակարգերը ասում, որ դուք սխալ եք, այնքան համառ պետք է աշխատեք ձեր նպատակներին հասնելու համար»:
2. Մարկ Ցուկերբերգ
«Պարզապես կյանքի նպատակը գտնելը բավական չէ»
Facebook-ի հիմնադիրը նշում է, որ այսօր շատ երիտասարդներ փորձում են միայն գտնել կյանքի նպատակը, սակայն դա ճիշտ մոտեցում չէ: Ըստ Ցուկերբերգի՝ պետք է ստեղծել այնպիսի աշխարհ, որտեղ բոլոր մարդիկ կլինեն նպատակասլաց և կհասկանան՝ ինչ ասել է նպատակ:
«Նպատակը գիտակցումն է այն բանի, որ դուք ինչ-որ մեծ բանի մի մասն եք, պետք եք այս աշխարհին և լավագույնը դեռ առջևում է»:
Ցուկերբերգը տալիս է մի քանի խորհուրդներ՝
• Մի վախեցեք անել ինչ-որ հսկայական բան: Մեր ներկան մեր ապագայի հիմքն է:
• Ուրիշներին օգնելու համար մի խնայեք գումար և ժամանակ: Յուրաքանչյուրը պետք է ունենա հնարավորություն իր նպատակի հետևից գնալու համար: Եթե բոլորը կարողանան իրականացնել իրենց մեծ նպատակները, այս աշխարհը կդառնա ավելի լավը:
• Ամրացրեք հասարակությունը: Մենք ի վիճակի ենք դառնալ այն հասարակությունը, որը կհաղթահարի աղքատությունն ու հիվանդությունները: .
3. Ռիչարդ Բրենսոն
«Երբեք մի ափսոսացեք անցյալի համար: Շարժվեք միայն առաջ»
«Ինձ բարկացնում է, որ մարդիկ անընդհատ խոսում են անցյալի սխալների մասին՝ ապագայի պլաններ կառուցելու փոխարեն,- ասում է Virgin Group-ի հիմնադիրը,- սխալը ոչ թե անհաջողություն է, այլ նոր փորձառություն»:
4. Շերիլ Սենդբերգ
«Նպատակին տանող ճանապարհը ուղիղ չէ»
Facebook-ի տնօրեններից մեկը կարծում է, որ նպատակին հասնելը ավելի հեշտ է, եթե ունեք մոտակա 2 տարիների համար նախագիծ: 2 տարին ամենահարմար ժամանակն է, քանի որ ավելի կարճ պլանը լուրջ չէ, ավելի երկարը՝ ձանձրալի և անկանխատեսելի:
«Հարցրեք ձեզ, թե ինչը կդարձնի ձեզ ավելի լավը և ինչից եք դուք վախենում: Գանցեք այդ ճանապարհով»:
5. Ուորեն Բեֆեթ
«Եղեք համեստ և հավասարակշռված»
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն ասում է, որ կոնֆլիկտների ժամանակ ինչ-որ բան անելուց առաջ պետք է սպասել մինչև վաղը: Այդ ժամանակ պարզ կլինի, թե դա հիմնավոր բարկություն էր, թե ժամանակավոր պոռթկում:
6. Բիլ Գեյթս
«Մի բարդացրեք»
«Նայեք օրացույցին: Այնտեղ ամեն ինչ շատ պարզ է: Այսպես պետք է անել նաև բիզնեսում՝ պետք է պարզապես հիշել մի քանի կարևոր թիվ և փաստ: Ամեն ինչ պարզեցնելու կարողությունը հանճարեղության մի տեսակ է»:
7. Իվանկա Թրամփ
«Քիչ մտածեք, շատ արեք»
Իվանկան կարծում է, որ պետք է շատ աշխատել սիրելի գործով զբավելու համար:
«Սովորական ինքնավերլուծությունը չի երաշխավորում, որ դուք կգտնեք ձեր ամբողջ կյանքի աշխատանքը: Դուք պետք է տեսականը դարձնեք գործնական և շատ փորձ կուտակեք: Եթե ինչ-որ բան ոգեշնչում է ձեզ, ապա շարունակեք անել դա»:
8. Էնթոնի Ռոբինս
«Կիրառեք նոր հմտություններ»
Հայտնի հռետորը մի առիթով կիսվել է իր կյանքի կարևորագույն խորհրդով.
«Դուք սպաում եք, որ կստանաք ամեն ինչ և միանգամից: Դուք պետք է տրվեք աշխատանքին ավելի, քան ուրիշները: Արեք ավելին ձեզ, ընկերության և հաճախորդների համար: Դրանում էլ կկայանա ձեր արժեքը»:
9. Մայա Էնջելոու
«Գնացեք ձեր ճանապարհով»
«Եթե կյանքը հրում է ձեզ դեպի մի ճանապարհ, որը ձեր սրտով չէ, ապա ուղղակի շրջանցեք այդ ճանապարհը: Ես անում եմ այդպես արդեն 65 տարի»,- ասում է հայտնի գրողը:
10. Սթիվ Ջոբս
«Չի կարելի ուղղակի գնալ երազանքի հետևից»
«Մենք գրում ենք պատմություն: Այդ իսկ պատճառով պետք է ունենանք մեր ներդրումը: Տասնամյակներ հետո ձեզ կհիշեն որպես մի մարդու, ով ոչ միայն գնաց իր երազանքի հետևից, այլ օգնեց մյուսներին ևս»:
Սիրարփի Աղաբաբյան