Բաժիններ՝

Կաղամբով կոտլետ

Բաղադրությունը՝   

Կաղամբ – 1 կգ
Սոխ – 1 հատ
Սպիտակաձավար – 100 գրամ
Ալյուր – 100 գրամ
Սխտոր – 2-3 պճեղ
Պաքսիմատ- 100 գրամ

Կանաչի՝ ըստ ճաշակի
Աղ՝ ըստ ճաշակի
Համեմունքներ՝ ըստ ճաշակի:

Բուսական յուղ – 50 գրամ

Պատրաստման եղանակը՝

Կաղամբը բաժանել 4 հավասար մասերի, այն դնել կաթսայի մեջ վրան տաք ջուր լցնել, աղ անել և դնել կրակի վրա 8-10 րոպե: Ապա կաղաբը դնել քամիչի վրա:

Սոխը և սխտորը մաքրել և սոխը բաժանել 4 մասերի: Մսաղացով աղալ կաղամբը, սոխը և սխտորը: Կանաչին մանր կտրատել: Կաղամբով զանգվածի վրա լցնել աղ, պղպեղ և կանաչի, ապա սպիտակաձավար և խառնել:

Ապա ավելացնել ալյուր, այն լավ խառնել:

Այնուհետև լցնել պաքսիմատը և կաղամբից կոտլետներ պատրաստել, այն թաթախել պաքսիմատի մեջ:

Հարկավոր է այն տապակել թավայի մեջ՝ երկու կողմերով՝ 2-3 րոպե:

Բարի ախորժակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս