Բաժիններ՝

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո էլ Սաակաշվիլին մտադիր չէ լքել Կիևը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությունից, մտադիր չէ լքել այդ երկիրը: Այս մասին Սաակաշվիլին ասել է ուկրաինական «Նովոյե վրեմյա»-ի հետ զրույցում:

«Մնալու եմ այստեղ՝ Կիևում, որևէ խնդիր չկա: Մնալու եմ Կիևում առանց քաղաքացիության»,- ասել է Սաակաշվիլին:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հուլիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին: Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այդ որոշումը համարել է «քայլ դեպի բռնապետության հաստատում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս