
«Դավիդ Դե Խեան այդքան էլ լավ չի վերաբերվում «Ռեալին»». Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացին խոստացավ, որ իսպանացի դարպասապահը ոչ մի տեղ չի գնա:
Ժոզեն հավաստիացրեց, որ Դավիդի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության հետ կապված պատմությունն ավարտվել է:
«Կարող եմ երաշխավորել, որ Դավիդն այս մրցաշրջանում ոչ մի տեղ չի գնա: Նրա համար շատ բարդ կլիներ դա անելը, որովհետև նա շատ ազնիվ տղա է:
«Ռեալն» արդեն շատ վաղուց է կոնտակտի մեջ Դե Խեայի հետ: Եվ ինձ միշտ թվացել է, որ, եթե ֆուտբոլիստն ուզում է գնալ, ապա նրան պետք չէ կանգնեցնել, քանի որ, վերջիվերջո, եթե տեղափոխությունը ձախողվում է, դու չես ստանում այն, ինչի վրա հույս ես դնում:
Կարծում եմ՝ Դե Խեան այնքան էլ լավ չի վերաբերվում «Ռեալին»: Տեսնում եմ, որ նա երջանիկ է, կենտրոնացած և աշխատում է ավելի լավ, քան երբևէ: Այնպես որ, ես 100 տոկոսով վստահ եմ, որ նա մնում է մեզ հետ»,- Մոուրինիոյին է մեջբերում The Guardian-ը:
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ատլետիկոյից» 2011 թվականին:
«Ռեալը» բազմիցս փորձեր է ձեռնակել «Մանչեսթեր Յունայթեդից» դարպասապահին ձեռք բերելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը