Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Ռենատու Սանշեշով

«Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը գրավել  հերթական թոփ-ակումբի ուշադրությունը: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, 19-ամյա պորտուգալացու ձեռքբերման հնարավորությունը դիտարկում է ոչ միայն «Միլանը», այլ նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Մանկունյանցիները 48 մլն եվրո գնահատված Սանշեշով սկսեցին հետաքրքրվել «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերի տրանսֆերի ձախողումից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» մերժել է 2 տարով 7 մլն եվրոյով Սանշեշին վարձավճարով տալ «Միլանին»:

1 տարի առաջ «Բավարիան» Սանշեշին գնել է «Բենֆիկայից» 35 մլն եվրոյով: Բոնուսների հետ արժեքը կարող է բարձրանալ մինչև 80 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս