Բաժիններ՝

Աբրամովիչը տվել է իր համաձայնությունը Մատիչի՝ «Չելսիից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը տվել է իր համաձայնությունը, որպեսզի «կապույտների» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Սերբիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի համար մանկունյանցիները կվճարեն 50 մլն ֆունտ: Մատիչի ձեռքբերման համար անձամբ պնդել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով լավ ծանոթ է սերբի հնարավորություններին:
Մատիչի պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2018 թվականը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սերբ ֆուտբոլիստը մարզվում է «Չելսիի» ընդհանուր խմբից առանձին և ուզում է տեղափոխվել Մանչեսթեր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31