
Օբամեյանգը ցանկանում է տեղափոխվել «Միլան»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հետաքրքրված է «Միլան» տեղափոխվելու մեջ: Ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, որ 28-ամյա գաբոնցին հույս ունի դառնալ իտալական ակումբի ֆուտբոլիստ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիան» չի վաճառի Օբամեյանգին այս ամառ, բայց 100 մլն եվրոյի չափով առաջարկը կարող է փոխել գերմանական ակումբի դիրքորոշումը:
Բացի այդ, հաղորդվել էր, որ «Միլանի» առաջնային տրանսֆերային նպատակը մնում է «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը