
Մաթս Հումմելսը կարող է «Յուվենթուսում» փոխարինել Բոնուչիին

«Բավարիայի» պաշտպան Մաթս Հումմելսը հայտնվել է «Ծեր սենյորայի» հետաքրքրությունների շրջանակում: Ինչպես հաղորդում է TuttomercatoWeb-ը, «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է ձեռք բերել մյունխենցիների պաշտպան Մաթս Հումմելսին:
Համաձայն տեղեկության՝ թուրինցիները գերմանացուն դիտարկում են՝ որպես պաշտպան Լեոնարդո Բոնուչիի փոխարինող, ով 42 մլն եվրոյի դիմաց համալրեց «Միլանի» շարքերը:
Հումմելսի համաձայնագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2021 թվականին:
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Հումմելսն անցկացրել է 26 խաղ՝ խփելով 1 գոլ և դառնալով 1 փոխանցման հեղինակ:
Հումմելսը «Բավարիա» է տեղափոխվել 2016թ. ամռանը 35 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը