![](/banners/BeFunky-design.jpg)
«75 մլն «Լեյպցիգի» ֆուտբոլիստի համա՞ր: Ինչ է, մենք Լաս Վեգասո՞ւմ ենք». Յուրգեն Կլոպ
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/jurgen-klopp_3541071b.jpg)
«Լիվեպուլի» մարզիչը շոկի մեջ է տրանսֆերային շուկայի գնապիտակներից:
«Կարմիրների» գերմանացի մարզիչը հերքել է տեղեկությունն այն մասին, որ «Լիվերպուլը» «Լեյպցիգի» գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտայի համար կվճարի 75 մլն եվրո:
««Լիվերպուլը» 75 մլն եվրո է առաջարկել «Լեյպցիգի» ֆուտբոլիստի համա՞ր: Մենք ինչ է, Լաս Վեգասո՞ւմ ենք, կամ Մակաոյո՞ւմ: Ես չեմ խոսի տրանսֆերների մասին, քանի դեռ մենք չենք ավարտել գործարքը: Երբ ֆուտբոլիստը կստորագրի պայմանագիրը, ես ամեն ինչի մասին կպատմեմ»,- հաղորդել է Կլոպը Sky Sports-ին:
Ըստ Sport Bild-ի տեղեկության՝ «Լեյպցիգը» մերժել է Կեյտայի վերաբերյալ «կարմիրների» առաջարկը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլը» ձեռք է բերել 1 ֆուտբոլիստի՝ 42 մլն եվրոյով՝ «Ռոմայից» գնելով կիսապաշտպան Մոհամեդ Սալահին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը