ԱՄՆ-ը կձգտի հասնելու Իրանի հետ միջուկային գործարքի ավելի խիստ կատարման
Միացյալ Նահանգների կառավարությունը կարծում է, որ Իրանը խախտում է Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ)՝ այն համաձայնագրի ոգին, որ նա կնքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի եւ Գերմանիայի հպետ:
Այս առնչությամբ Վաշինգտոնը մտադիր է հասնելու սույն համաձայնության ավելի խիստ կատարման, համաձայնություն, որը նպատակամղված է Իրանի միջուկային մշակումների հիմնախնդրի կարգավորմանը: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների համար կայացած հատուկ ճեպազրույցում հայտնել են ԱՄՆ-ի վարչակազմի երեք բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նրանք, սակայն, չեն վիճել այն բանի շուրջը, որ Թեհրանը կատարում է ԳՀՀՊ-ի դրույթները, եւ հավաստել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մտադրությունն այս եզրակացությանը տեղյակ դարձնել իշխանության օրենսդիր ճյուղին: Դա է պահանջում ԱՄՆ-ի ազգային օրենսդրությունը, որն ընդունվել է ԳՀՀՊ-ի մշակումից հետո:
«Պետքարտուղարը գտնվում է (…) այն մասին (ԱՄՆ-ի) Կոնգրեսին ծանուցման գործընթացում, որ (ԳՀՀՊ-ի) պայմանները կատարված են՝ ելնելով այն տեղեկատվությունից, որ ԱՄՆ-ն ունի 2017 թվականի հուլիսի 17-ի դրությամբ: Սակայն պետքարտուղարը եւ նախագահը (Դոնալդ Թրամփ) մտադիր են ընդգծել, որ Իրանը մնում է ԱՄՆ-ի շահերի եւ տարածաշրջանային կայունության ամենալուրջ սպառնալիքներից մեկը, ինչպես նաեւ ընդգծել Թեհրանի չարամիտ գործունեության սպեկտրը, որը դուրս է գալիս միջուկային ոլորտի սահմաններից շատ հեռու»,- հայտարարել է ճեպազրույցը վարողներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: