Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն ողբերգական հետևանքներ կունենա. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվեի անցկացումը ողբերգական հետևանքներ կունենա այդ երկրի ու ընդհանուր տարածաշրջանի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կարծում ենք, որ հանրաքվեն ճիշտ ընտրություն չէ: Դա կանդրադառնա ոչ միայն քրդական բնակչության վրա: Կարծում եմ, որ դա ողբերգական հետևանքներ կունենա Իրաքի և տարածաշրջանային անվտանգության համար»,- ասել է նա Նյու Յորքում:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունները հայտարարել են սեպտեմբերի 25-ին Իրաքից անկախանալու հանրաքվե անցկացնելու մասին: