«Գազի Ռուբոյի» որդին ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ընտրություններից հերթական «շահողը» Ռոլանդ Հայրապետյանն է։ Պատգամավորության թեկնածուն ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արագածոտնի մարզում, սակայն երկրորդ տեղը գրավեց Նաիրի Սահակյանից հետո։

Հայրապետյանը ՊԵԿ-ում բարձր պաշտոնի է նշանակվել՝ սնանկության գործերի բաժնի պետ, ու չնայած արդեն մեկ շաբաթ է՝ աշխատանքի է գնում, սակայն ՊԵԿ-ի պաշտոնական կայքում նշանակման մասին գրեցին միայն երեկ։

Հայրապետյանը համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամ, նրա հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը (Գազի Ռուբոն), Արագածոտնի գազի վարչության պետն է։ Ռոլանդը 2015թ. մարտին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների դատախազի տեղակալ է նշանակվել, իսկ 2015թ. հուլիսին՝ Ավան և Նոր Նորք շրջանների դատախազի պաշտոնակատար: 2016-ից աշխատել է «Վահե-Մանե» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս