Թուրքիայում արտակարգ դրությունը երկարացվել է ևս երեք ամսով
Թուրքիայի Ազգային մեծ ժողովն արդեն չորրորդ անգամ երեք ամսով երկարաձգել է երկրում հայտարարված արտակարգ դրությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մեջլիսի կայացրած որոշման համաձայն՝ արտակարգ դրությունը կերկարաձգվի հուլիսի 19-ից սկսած:
Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 20-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 11-ին, ապա նաև հունվարի 3-ին երկարաձգվել էր 90-ական օրով: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ապրիլի 18-ի երեկոյան որոշում էր կայացրել հավանություն տալ երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու որոշմանը:
Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով: