«Սերժ Սարգսյանը ճշմարտությունը շատ հետաքրքիր ձևով փաթեթավորված ներկայացնում էր». Թևան Պողոսյան

«Սերժ Սարգսյանը ճշմարտությունը շատ հետաքրքիր ձևով փաթեթավորված ներկայացնում էր». Թևան Պողոսյան

«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում Սերժ Սարգսյանի հարցազրույցն ուղղված էր և՛ արտաքին, և՛ ներքին լսարանին: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի մասին:

Նա նկատեց, որ նախագահն ինքն էլ հարցազրույցի ընթացքում շեշտում է, որ այդ զրույցը ոչ միայն այստեղ՝ ներսում են լսում, այլև՝ դրսում:

Հարցին, թե՝ ըստ Ձեզ՝ որո՞նք էին Ս. Սարգսյանի հիմնական մեսիջներն ու շեշտադրումները, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Արցախյան հիմնախնդրում բանակցությունների գաղափարը կախված է նրանից, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի, կամ միգուցե և նոր վստահման միջոցներ ներդրվեն: Արցախյան խնդրի հետ կապված՝ նաև նշվեց Արցախի ինքնորոշման իրավունքի երեք գլխավոր կետերը: Այդ ֆորմուլայից դուրս բանակցություններ չեն լինելու, կամ որևէ բան չի պայմանավորվելու:

Նաև նշվեց, որ բոլորը լավ գիտակցում են, թե ինչու է Ադրբեջանն այդպես իրավիճակին անդրադառնում՝ ամեն անգամ սահմանում սրելով իրադրությունը, զենք գնելով, հույսը չդնելով բանակցային գործընթացի վրա: Նշվեց նաև որ հայ-ռուսական հարաբերություններում ամենացավոտ կետը զենքի վաճառքն է, չմոռանանք, որ ասվեց, որ այս մեր հարցազրույցը նայելու են ոչ միայն Հայաստանում, այլև դրսում: Ներքինի հետ կապված որևէ նորություն չասվեց, եթե հիշենք, մի քանի ամիս առաջ և՛ Արցախում է Սերժ Սարգսյանն ասել իր ապագայի հետ կապված, և՛ Ազգային ժողովի իր ելույթում է ասել: Նույն շեշտադրումն այստեղ էր:

«Իսկանդերի» մասին ևս խոսվեց, մեկ անգամ ևս շեշտվեց, որ պետք եղած դեպքում՝ կօգտագործենք»:

Մեր այն դիտարկմանը, թե խոսելով Մինսկի խմբի համանախագահների գնահատականներր մասին՝ Սերժ Սարգսյանը չկիսեց այն տեսակետը, որ նրանք հավասարության նշան են դնում կողմերի գործողությունների միջև, և նա կարծես բացատրում էր, թե ինչու են համանախագահները նման հայատարարություններ ունենում, Թ. Պողոսյանն այսպես արձագանքեց. «Ի վերջո, իրենք են մտնում այդ սենյակ բանակցում, հասկանալի է, որ այդ մարդկանց աչքերի մեջ էլ պետք է նայել, դրա համար փորձել է այնպիսի մի տեղ թողնել, որ սենյակ մտնելուց կարողանա նույն ձևով խոսել, այլ ոչ թե՝ պիտակավորես մարդուն ամեն ձև, իսկ դրանից հետո մտնես-ասես՝ եկել եմ բանակցությունների:

Ի վերջո, այդ բանակցություններին միայն Ալիևը չի նստած: Սերժ Սարգսյանը ճշմարտությունը շատ հետաքրքիր ձևով փաթեթավորված ներկայացնում էր, որ, եթե համանախագահող երկրներից որևէ մեկը ցանկանա իր համար Ադրբեջանին որևէ բան պարտադրի, կպարտադրի, բայց երբ երեքի շահերի ուղղությամբ ինչ-որ բախման կիզակետ կա, բոլորն էլ ցանկանում են հավասար հարաբերություններ ունենալ, իրենք էլ փորձում են ամեն ինչ անել՝ հավասարության նշանը պահելու, որ ասեն, որ իրենք օբյեկտիվ միջնորդներ են:

Սերժ Սարգսյանը պետք է օգտագործի իր բառապաշարը, փորձագետները պետք է օգտագործեն իրենց բառապաշարը, քաղաքական գործիչները՝ իրենց բառապաշարը: Դրանից երևույթը չի փոխվում: Մինսկի խմբի համանախագահները միշտ առաջնորդվել են իրենց սեփական շահերով, այսօրվա դրությամբ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը որևէ մի ձևով դեռ չի հակադրվում այդ երեք երկրների պետական շահերին այն մակարդակով, որ այդ երկրներից որևէ մեկը որոշի, որ ինքն այս ձևով է ընթանալու, այս կամ այն գործողություններն է ձեռնարկելու Մինսկի խմբի շրջանակներում: Մեկ անգամ չեմ կրկնել, որ մենք պետք է հասկանանք, որ Մինսկի խմբի համանախագահներն առաջնորդվել են իրենց սեփական շահերով, և ոչ թե՝ ԼՂՀ հիմնախնդիրը դարձել է իրենց երկրների համար թիվ մեկ հիմնախնդիրը»:

Բաժնի նյութերի ընտրանի

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-23
Լավրովը կուլիսներում մեղադրում է Ադրբեջանին՝ պայմանավորվածությունները տապալելու մեջ
«168 Ժամի» տեղեկություններով՝ Անթալիայում ՌԴ ԱԳ նախարարը բավականին լարված բանակցություններ է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ, որից հետո հրաժարվել է պատասխանել նույնիսկ լրագրողների հարցերին, ինչը բնորոշ չէ նախարար Լավրովին: