«Մարդու իրավունքների տեսանկյունից՝ որևէ նշանակություն չունի քաղաքական համակարգը». Արցախի ՄԻՊ

«Քաղաքական գործունեություն չեմ իրականացրել, մոտակա ժամանակներս չեմ պատրաստվում իրականացնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե՝ կար ժամանակ, երբ Արցախում ընդդիմության ներկայացուցիչն ընտրվում էր Ստեփանակերտի քաղաքապետ, իսկ հիմա Սահմանադրություններ են փոխվում, որպեսզի նախագահի պաշտոնավարումը երկարաձգվի, սա չի՞ խանագրում եվրոպական քաղաքակրթության մաս դառնալուն, Ռ. Մելիքյանն այսպես պատասխանեց. «Դա ձեր մոտեցումն է: Իմ մանդատը մարդու իրավունքներն են, ես մշտապես զբաղվել եմ մարդու իրավունքներով և շարունակելու եմ զբաղվել մարդու իրավունքներով. քաղաքական գործունեություն չեմ իրականացրել, մոտակա ժամանակներս չեմ պատրաստվում իրականացնել»:

Ռ. Մելիքյանի խոսքով՝ մարդու իրավունքների տեսանկյունից՝ որևէ նշանակություն չունի քաղաքական համակարգը. «Մարդու իրավունքները նույն ստանդարտը կարող են ունենալ թե՛ նախագահական, թե՛ պառլամենտական հանրապետություններում, թե՛ միապետություններում, և այլն: Մարդու իրավունքների խնդիրը ես կտարբերակեի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս