Բաժիններ՝

«Միլանը» պայմանավորվել է Լեոնարդո Բոնուչիի հետ և խոշոր առաջարկ է արել «Յուվենթուսին»

Սերիա Ա-ում կարող է ներքին տրանսֆերային ռումբ պայթել: «Միլանը» մոտ է Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ձեռքբերմանը: «Ռոսոներներն» արդեն համաձայնեցրել են անձնական համաձայնագրի պայմանները ֆուտբոլիստի հետ, ով կստանա տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ:

Հիմա «Միլանը» բանակցություններ է վարում «Յուվենթուսի» հետ: Ըստ SportMediaset-ի տեղեկության, «ռոսոներները» խոշոր գումար են առաջարկել Սերիա Ա-ի չեմպիոններին՝ Մատիա Դե Շիլիոյին և Ալեսիո Ռոմանիոլիին:

Բոնուչին հանդես է գալիս «Յուվենթուսի» կազմում 2010 թվականից: «Ծեր սենյորայի» կազմում նա հաղթել է 6 Սկուդետո, 3 գավաթ և 3 սուպերգավաթ:
«Միլանից» բացի՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս