ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 12-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը նոր խոհանոց կունենա:
Հանրային պահանջագրերի change.org հարթակում մեկնարկել է «Մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» (We Want Europe in Nagorno-Karabakh) խորագրով ստորագրահավաք:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին։
Բոլորը գիտեն այն մասին, որ շաքարի օգտագործումը վնասում է ատամներին, ավելորդ քաշի առաջացման պատճառ դառնում։ Սա շաքարի վնասակար ազդեցության ամբողջական ցանկը չէ։
Փառատոնը Պետերբորգում անցկացվում Է արդեն վեցերորդ անգամ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն կես տարվա պայմանագիր է ստորագրել չինական «Ցզյանսու Սունին» ակումբի հետ: Ինչպես հաղորդում է 90 min-ը, նրա աշխատավարձը տարեկան կկազմի 10 մլն եվրո:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) հորդորել է վերջ դնել մանուկների աշխատանքին հակամարտությունների եւ տարերային աղետների գոտիներում:
«Խնդիրն այն է, որ բանակցային սեղանին գրեթե միևնույն փաստաթղթերն են, որոշները կոչվում են Մադրիդյան սկզբունքներ, կարելի է անվանել Մուսկոկյան, մինչ այդ եղել է Պրահայինը։
Պաշտոնեական դիրքի չարաշահման և խարդախության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին պետ Տիգրան Միլիտոսյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով զգալի չափերով գումար է հափշտակել քաղաքացուց:
«Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանային զարգացումներին, պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում Վրաստանում տեղակայված մեր գրասենյակից: Մենք գիտենք, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումներն ավելի հաճախակի են եղել, ավելացել է ռազմատենչ հռետորաբանությունը: Քանի որ ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորման հարցում ուղղակի ներգրավվածություն չունի, ես չեմ կարող մեկնաբանություններ տալ»:
Օրինապահ հարկ վճարողների թիվն աճում է: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հունիսի 12-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 9 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 12 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 3-ը:
Ապագայում Հայաստանը պետք է շարունակի օգտվել ընձեռված հնարավորություններից և արձագանքել մարտահրավերներին: Կարևոր է շարունակել տնտեսության դիվերսիֆիկացիան և արդիականացումը՝ կայուն և ներառական տնտեսական աճի հասնելու համար:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բացման պաշտոնական արարողությունը, որտեղ Միացյալ Թագավորության թագուհին գահաճառ է արտասանում՝ նվիրված կառավարության եւ խորհրդարանականների աշխատանքի ուղղություններին, հետաձգվել է վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ եւ ընտրություններում պահպանողականների անհաջող ելույթից հետո ներկուսակցական վեճերի սրման պատճառով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին:
«Birja Mafia» ռեփ խմբի անդամներից Միխայել Մգալոբլիշվիլին ազատության մեջ է: Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության պահանջը և փոխել ռեփերի խափանման միջոցը:
Հունիսի 9-ին Թուրքիայից արտաքսված հանրահայտ «National Geographic» ամսագրի ֆրանսիացի թղթակից, լրագրող Մաթիաս Դեփարդոնը «Deutsche Welle»-ի հետ զրուցում պատմել է, թե ինչ նպատակ էին հետապնդում թուրքական իշխանությունները և իրավապահ մարմինները՝ իրեն ձերբակալելով:
ԱՄՆ-ի նախագահի ավագ դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել է, որ իր հոր՝ Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի նկատմամբ նման անբարյացակամություն չէր սպասում։
Արդեն մի քանի ժամ է՝ Երևանի Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում չեն աշխատում լուսացույցները։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները չեն համակարգում երթևեկությունը, որի արդյունքում ստեղծվել են վթարային իրավիճակներ։
Գրող, գրականագետ Չինգիզ Հուսեյնովն իր վրդովմունքն է արտահայտել 2017 թ. մայիսի 29-ին Թբիլիսիում գտնվող լրագրող Աֆղան Մուխտարլիին առևանգելու և նրան Բաքվում բանտարկելու փաստի կապակցությամբ:
Հունիսի 12-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սարալանջ փողոցի վերջնամասում գտնվող դաշտավայրում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նման այցերը կարևոր են, որովհետև հանդիպումների ժամանակ խաղաղ գործընթացները շարունակական բնույթ են կրում, և սա դրա վառ ապացույցն է:
«Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների գործողությունների մասին պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի այսօրվա որոշմամբ՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը։
Մոսկվայում Ռուսաստանի օրվան նվիրված տոնական միջոցառումներն ու ժողովրդական զբոսահանդեսներն արդեն շուրջ 270 հազար մարդ են հավաքել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կայանված ավտոմեքենայի կողային հայելիները գողացած անձանց ինքնությունը:
Էգեյան ծովում հունիսի 12-ին գրանցվել է 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել է նաև թուրքական մի շարք քաղաքներում՝ Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը քննարկվում է Վիեննայում:
«Մենք սպասում ենք Հայաստանի պաշտպանության նախարարի առաջիկա այցին Բրյուսել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու ենք Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորքերի ընդլայնման հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ապատուրայը:
Սինգապուրի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ մի կնոջ՝ տեղի մանկապարտեզի դաստիարակչուհուն, որը փորձում էր միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: