
Ֆաբիո Կապելլոն գլխավորեց չինական «Ցզյանսու Սունինը»

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք է գտել:
Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն կես տարվա պայմանագիր է ստորագրել չինական «Ցզյանսու Սունին» ակումբի հետ: Ինչպես հաղորդում է 90 min-ը, նրա աշխատավարձը տարեկան կկազմի 10 մլն եվրո:
Կապելոյի օգնականներն են լինելու Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Կրիստիան Բրոկին և Ջանլուկա Զամբրոտան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը