Բաժիններ՝

Պետերբուրգում ծաղիկների միջազգային փառատոնին մասնակցում են նաև հայաստանցի վարպետները

Սանկտ Պետերբուրգում հունիսի 12-ին տեղի կունենա ծաղիկների միջազգային փառատոն: Ինչպես հայտնել է քաղաքի Զբոսաշրջության զարգացման կոմիտեն, բացի Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի ֆլորիստներից, փառատոնին կմասնակցեն վարպետներ Հոլանդիայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Հայաստանից եւ Բելառուսից: Փառատոնը Պետերբորգում անցկացվում Է արդեն վեցերորդ անգամ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Ծաղիկների փառատոնը եզակի իրադարձություն է… Պետերբուրգի փառատոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դա ոչ միայն պրոֆեսիոնալ ֆլորիստների եւ ծաղիկներ սիրողների միջոցառում է, այլեւ ավելին՝ նշանակալից մշակութային իրադարձություն, որն ընդգրկում է ամբողջ քաղաքը, գրավում վիթխարի թվով հանդիսականների՝ պետերբուրգցիների եւ քաղաքի հյուրերի»,- նշում են կազմակերպիչները:

Փառատոնը կսկսվի «Ծաղիկների շքերթից», որը կմեկնարկի Օստրովսկու հրապարակից, կանցնի Նեւսկի պողոտայով եւ վերջնակետին կհասնի Դվորցովայա հրապարակում:

Ժամը 16.30-ին Դվորցովա հրապարակում կկայանա փառատոնի բացման պաշտոնական արարողությունը, այնուհետեւ տեղի կունենան ցուցադրությունները եւ ծաղկե մոդելների շոու-դեֆիլեն, ինչպես նաեւ ինտերակտիվ «Ֆլորիստների շոուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս