ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սիրիա է ուղարկում քաղաքացիական խումբ՝ փորձելու վերադարձնել կայունությունն այն տարածաշրջաններում, որոնք ԱՄՆ-ի կողմից օժանդակվող ընդդիմության կողմից ազատագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից:
Ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, իտալուհի կինդերասանուհի Ջինալոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քիրսթեն Դանսթը եւ Ջեֆ Գոլդբլյումը, բրիտանացիներ Ռիչարդ Բրենսթոնը եւ Սայմոն Քաուելը, ինչպես նաւե ռեփեր Սնուփ Դոգը 2018 թվականին աստղի կարժանանան Հոլիվուդի Փառքի ծառուղում:
«Ո՛չ»,- կտրուկ ընդհատեց Կարապետյանը` նշելով, որ կոմիտեների և նախանիստերի ընթացքում Մինասյանը ժամանակ է ունեցել քննարկելու: Նրա խոսքով` այդ 1-2 օր խնդրելու պրակտիկան պետք է դադարեցնել և միայն խիստ անհրաժեշտ դեպքերում կիրառել:
Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած այն փաստը, որ Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կլինի 1 հարց` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Կատարի դեմ պատժամիջոցներ ձեռնարկող Ծոցի երկրները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, այդ երկրից պահանջել են փակել թուրքական ռազմաբազան:
«Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք` ինչն է պետք փոխել, մանրամասն, ըստ ոլորտների, ձևակերպված է դա: Մենք հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց միաժամանակ ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է»,- ասաց վարչապետը:
«Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ-որ նախագծել ենք, հստակ ձևակերպենք` ինչն ենք կատարել, եթե կլինեն չկատարված բաներ, ինչ չենք կատարել և երբ ենք լրացնելու դա: Չնայած այդպիսի կետեր չպետք է լինեն»,- ասաց վարչապետը:
Նա նաև հանձնարարեց փոփոխել և լրացումենր կատարել «Կառավարության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ:
Այսօր կառավարության նիստի սկզբում նախքան օրակարգին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ անցած գիշեր Արթիկում վթարված բնակելի շենքի խնդրին: Նա տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ աղետների բժշկության կենտրոնում, Քաղաքացիական պաշտպանության և Երևանի փրկարարական վարչություններում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի ու Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Կանադայի Joint Task Force 2 հատուկ նշանակության ուժերի՝ Իրաքում տեղաբաշխված խմբի դիպուկահարն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալին ոչնչացրել է 3 կիլոմետր 540 մետր հեռավորությունից:
Մեհդի Ն.-ն հունիսի 19-ից Ինտերպոլի կողմից գտնվում էր հետախուզման մեջ:
Սեուլի Կենտրոնական օկրուգային դատարանը Ցոյ Սուն Սիլին՝ երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ընկերուհուն եւ կոռուպցիոն սկանդալի գլխավոր ֆիգուրանտին, երեք տարվա ազատազրրկման է դատապարտել դստեր համար ապօրինի արտոնությունների ստացման գործով, ինչի մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը։
Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Մելիք Ստեփանյան փողոցում՝ ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։
«Ծովակալ Էսսեն», «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատները եւ «Կրասնոդար» սուզանավը թեւավոր հրթիռներով «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների խոշոր զինապահեստներ են ոչնչացրել Սիրիայում:
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում քաղաքական այլախոհներին թիրախավորելու դեպքերի առնչությամբ:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման հունիսի 22-ին հանդես է եկել իր գլխավոր քաղաքական ժառանգության՝ Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի պաշտպանությամբ:
Փենյանը նոր հրթիռային շարժիչի հերթական փորձարկումներն է կատարել, որը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռում:
Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. այս օրերին ՀՔԾ հարցաքննության են հրավիրվում քրեական գործեր քննող դատավորները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի դեմ վճիռ է կայացրել «հավատքի ազատությունը խախտելու» համար:
Ասում են, թե այն բանից հետո, երբ խորհրդարանական ընդդիմությունը հարցրեց Կարեն Կարապետյանին` 2018-ից հետո մնալո՞ւ է վարչապետ, նա վերստին փակագծերը չբացեց: Սակայն վարչապետի փոխարեն հարցին ուղիղ տեքստով պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (իսկ նա, հաստատապես, առանց նախագահականի համաձայնության նման բան չէր ասի). «2018-ին ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք գործ կունենաք մեր կուսակցության հետ` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության երկրների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել մշտական կեցության վկայագիր տրամադրել այդ երկրների բոլոր այն քաղաքացիներին, որոնք առնվազն հինգ տարի ապրում են Միացյալ Թագավորությունում, տեղեկացնում է BBC-ին:
Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Արմեն Աշոտյանը շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Արաբական այն երկրները, որոնք ավելի վաղ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, պահանջում են, որ Դոհան դադարեցնի դիվանագիտական կապերն Իրանի հետ:
Մամուլի հրապարակումների համաձայն, հինգերորդ գումարման ԱԺ-ի նախագահներից Հովիկ Աբրահամյանն աջ ու ձախ բաժանել էր ԱԺ-ին հասանելիք պետհամարանիշերը, պատգամավորների մի մասն էլ ինչ համար ցանկացել՝ այն էլ ստացել է, առանց հաշվի առնելու կարգը: Քիչ չեն եղել նաև դեպքերը, երբ պատգամավորները պարզապես վաճառել են իրենց հատկացված պետհամարանիշերը։
ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կրիստին Մուտոնենն առաջարկել է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի՝ հուլիսի սկզբին Մինսկում կայանալիք նստաշրջանում ստեղծել ահաբեկչությանը հակազդման հատուկ կոմիտե:
Հունիսի 21-ին, ժամը 11.10-ին, 1962 թ. ծնված Ֆեմիդա Մ.-ն կամավոր հանձնել է նռնակի 4 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ:
Հունիսի 22-ին, ժամը 23:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։