Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը՝ Արթիկում վթարված բնակելի շենքի մասին

Այսօր կառավարության նիստի սկզբում նախքան օրակարգին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ անցած գիշեր Արթիկում վթարված բնակելի շենքի խնդրին: Նա տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է: «8-րդ թաղամասում է, քարաթափություն, ճաք կա վերևից ներքև: Բնակիչները տարհանվել են: Մարզպետը տեղում է եղել»,- ասաց Դ. Լոքյանը` հավելելով, որ ԱԻՆ-ը նույնպես տեղում է եղել:

Դ.Լոքյանը նշեց, որ բնակիչների բնակտարածքի խնդրին պետք է արագ լուծում տրվի:

Կ.Կարապետյանը հանձնարարեց, որ կառավարության նիստից հետո պատասխանատուները հավաքվեն իր մոտ, որպեսզի արտակարգ լուծում տան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս