
«Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը». Կարեն Կարապետյան

Կառավարության այս տարվա միջոցառումների և գերակա խնդիրների կատարման առաջին կիսամյակը ավարտին է մոտենում: Այս մասին այսօր գործադիրի նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մինչև հուլիսի 28-ն ամփոփել և ներկայացնել հաշվետվություններ` իրականացված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման, ներգրավված ներդրումների վերաբերյալ, նաև վերլուծելով վիճակագրական ծառայության կողմից հավաքված տվյալները, տեղեկատվություն հաղորդել հանրությանը:
«Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ-որ նախագծել ենք, հստակ ձևակերպենք` ինչն ենք կատարել, եթե կլինեն չկատարված բաներ, ինչ չենք կատարել և երբ ենք լրացնելու դա: Չնայած այդպիսի կետեր չպետք է լինեն»,- ասաց վարչապետը: