Կարեն Կարապետյանը Արծվիկ Մինասյանին 1 օր ժամանակ տվեց
Այսօր կառավարության նիստում Ջրային պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը ներկայացրեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2017թվականի բացթողման 170 մլն խմ չափաքանակն ավելացնել` դարձնելով մինչև 270 մլն խմ:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2 օր ժամանակ խնդրեց ԱԺ-ում քննարկումների համար, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը չթույլատրեց նրան ավարտել խոսքը:
«Ո՛չ»,- կտրուկ ընդհատեց Կարապետյանը` նշելով, որ կոմիտեների և նախանիստերի ընթացքում Մինասյանը ժամանակ է ունեցել քննարկելու: Նրա խոսքով` այդ 1-2 օր խնդրելու պրակտիկան պետք է դադարեցնել և միայն խիստ անհրաժեշտ դեպքերում կիրառել:
«Մենք մի օր պետք է դա դադարեցնենք»,- ասաց Կ.Կարապետյանը` 1 օր ժամանակ տալով:
Վարչապետը Ա. Հարությունյանից հետաքրքրվեց` ավելի առաջանցի՞կ տեմպերով է բարձրանում Սևանի մակարդակը, քան նախանշված ծրագիրը, ինչը լյուֆտ է տալիս, եղանակային պայմաններից ելնելով, ավելի ջուր բացթողնել, և ստացավ դրական պատասխան: