ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարանները քանդելու և թալանելու դեպքի առթիվ:
Առաջին անգամ Արցախում նախատեսվում է հուլիսի 1-ից իրականացնել նորածնային սկրինինգ հետազոտություն:
«ԱՄՆ դեսպանի հայտարարությունը վերաբերում է այն ներդրումային պոտենցիալին, որը մենք ունենք այդ ոլորտում տնտեսապես ամենաարդյունավետ ներուժը իրացնելու դեպքում»,- հաղորդմամբ՝ նշել է փոխնախարարը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գևորգյանցների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ:
Զորակոչիկի հայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ 2015 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ իր որդու մոտ ախտորոշվել է հիվանդություն, և նա առողջական վիճակի պատճառով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշմամբ ստացել է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով: 2016 թվականին մեկ այլ բժշկական հաստատությունում ախտորոշվելուց հետո, դիմումատուի պնդմամբ, պարզ է դարձել, որ որդու հիվանդությունը դրական փոփոխության չի ենթարկվել:
Եմենում խոլերայով հիվանդացածների թիվն օգոստոսի վերջին կարող է հասնել 300 հազարի:
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալին կալանավորելու մասին որոշումը բողոքարկելու համար դիմել է երկրի Սահմանադրական դատարան:
«Խնդրում եմ՝ շատ պատասխանատու, ինտենսիվ մեր այսօրվա հանձնարարականներն ադապտացնել տեղերում և նույն տեմպով աշխատել»։
Մ.թ.ա. 1-ին հազարամյակի երեք դամբարանները քանդելու և թալանելու գործը բացահայտվեց։
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Գևորգյանցի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Դանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Յենսենը Կոպենհագենում մասնակցել է հայտնի System of a Down ռոք խմբի համերգին:
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի ենթարկվի 21-ամսյա ազատազրկման: Իսպանիայի գերագույն դատարանը որոշել է, որ արգենտինացի ֆուտբոլիստն ազատազրկման փոխարեն՝ կվճարի տուգանք:
Գողացված քարտով կանխիկացվել է 160.000 դրամ: Տեսախցիկը ֆիքսել է կատարողի դեմքը:
Դիտարկում իրականացնելով «Սլավ գրուպ» ՓԲԸ-ում (հունիսի 20-ին տրված հրամանի հիման վրա)՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ իրացման կետերում առկա՝ NUTRICIA Nutrilon ProNutra+ ապրանքանիշի մանկական սննդամթերքը թեև տարայի վրա ունի հայերեն մակնշում, սակայն որոշ տեղեկություններ ամբողջական են ռուսերեն տարբերակում և հայերեն ներդիրի մեջ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին փոխել է ակումբային գրանցումը: Սաուդիան Արաբիան ներկայացնող «Ալ-Շաբաբ» ակումբը հայտնում է, որ Պիզելին համալրել է իրենց շարքերը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Կոստանյանը հիշում է, որ ինքը ժամանակին հայտարարել էր, որ եթե ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» վայր դնեն զենքը, ապա նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր նա պնդում է, որ ժամանակին իրեն սխալ են մեջբերել. «Հանցագործություն կատարած անձինք, եթե իրենց արարքներում այլ հանցակազմ չի պարունակում, ապա այդ շենքեր շինություններ ազատելու, կամ պատանդներ ազատ արձակելու դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվում»:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնվել է BBC Kids ալիքի մանկական հեռուստաշոում՝ գրկախառնվելու Գերի միաժանիի հետ: Դրան ուշադրություն է դարձրել Mashable հրատարակությունը։
«Խաղում էի իմ դասընկերների հետ, մենք ավագ չունեինք, պարզապես թիմ էին ստեղծել ու մյուս դասարանների հետ էինք խաղում: Ոչ ոք չէր համարձակվում խաղալ մեզ հետ, քանի որ գիտեին, որ մենք ուժեղ ենք և հեշտորեն կհաղթենք իրենց»:
Կան մարդիկ, որոնք ցանկանում են «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը վերածել հակառուսական ձեռնարկման:
«Փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պայմանավորվող կողմի տարածքում, առանց սպասելու բեռնաթափմանը, կանջատեն կցորդը կամ կիսակցորդը և կցելով այլ կցորդ կամ կիսակցորդ կշարունակեն փոխադրումը»,- ասաց Մարտիրոսյանը:
Միացյալ Նահանգների գործող նախագահի առաջին կինը՝ ազգությամբ չեխ Իվանա Թրամփը (օրիորդական ազգանունը՝ Զելնիչկովա), այլեւս չի պլանավորում զբաղեցնել Չեխիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:
Բեռնատարի 59-ամյա վարորդ Աշոտ Գրիգորյանը ձերբակալվել է: Պարզվել է, որ վարորդը փորձաշրջանի մեջ է գտնվել մեկ այլ հանցագործության համար:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ժողովրդագրական վիճակը քրիստոնյա երկրներում բավականին մտահոգիչ է, իսկ դրանց լուծման բանալին քրիստոնյա աշխարհը դեռ չի գտել:
Իրավապահ մարմինները մեղադրանքներ են առաջադրել բրիտանացի հպատակին, որը հունիսի 19-ին Լոնդոնի հյուսիսային մասում ավտոմեքենայով մարդկանց բազմության մեջ է մխրճվել մզկիթի մոտ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանի երկրների գծով գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանի գլխավորած պատվիրակությանը:
Եվրամիությունում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և նոր զոհեր լինելու հանգամանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ստատուս-քվոն անկայուն է:
«Այդ մարմնից փորձում ենք պարզել նրանց ինքնությունը և կապ հաստատել նրանց հետ։ Այժմ գրավոր հարցում ենք ուղարկել Նորվեգիայի պատկան մարմիններին և սպասում ենք նրանց պատասխանին` պարզելու համար, թե կարո՞ղ են, արդյոք հաստատել, որ ՀՀ քաղաքացիներ են եղել սահմանը հատողները, ինչպես նաև թե ինչ փաստաթղթերի վրա հիմնվելով են սահմանել նրանց` ՀՀ քաղաքացի լինելը»,-նշեց Բալայանը:
Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում 79 մարդու կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել անսարք սառնարանը: Հունիսի 23-ին այս մասին հաղորդել է BBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանական հաշվետվությունը:
Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան-Իվ լե Դրիանը եւ Զիգմար Գաբրիելը հունիսի 23-ին Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայի եւ Սիրիայի իրադրությունը եւ մյուս ճգնաժամերը։