
Ազգային ժողովը հուլիսի 4-ին կգումարի արտահերթ նիստ

Ազգային ժողովը հուլիսի 4-ին կգումարի արտահերթ նիստ` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ: Այս մասին որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում:
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կլինի 1 հարց` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: