ԱՄՆ-ի «Ժողովրդավարությունների պաշտպանության ասոցիացիայի» և «Ռազմական ինստիտուտի» մասնագետները կազմել են Մերձավոր արևելքի առավել մարտունակ բանակների ցուցակը:
Վորոնեժի մարզում երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է տուժել Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսի վթարից:
Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի վրա։
«Ինչի՞ համար եմ գալիս ձեզ լսելու: Կոպիտ եմ ասում, օպոզիցիա չեմ անում, ուղղակի ուղիղ եմ հարցը դնում։ Մեզ կանչել եք, էնքան որ մի բան ասեք էլի: Պարզ չի՞` ինչ պիտի ասեմ: Ես բազմաթիվ նյութեր եմ գրում, որոնց մեծ մասը դուք չեք կարդում: Ինչո՞ւ չեք կարդում: Հատուկ եմ կոպիտ ասում։ ԱԺ-ում պետք է շահագրգիռ մարդիկ լինեն։ Նման մթնոլորտ պետք է ստեղծել։ Փորձեք համոզել մեզ, թեկուզ ասեք` փող չունեք, դա էլ է համոզիչ: Հարց ունեք, կանչեք, ես հազար բան գիտեմ, մենք ազատ մարդիկ ենք` ինչ կուզենք կասենք, կուզենք չենք շփվի»։
«Ինձ թվում է, որ մարդկանց ազատ տեղաշարժը շատ կարևոր ասպեկտ է երկրներն ու ազգերն իրար մոտեցնելու գործում: Լավ կլիներ, որ դա տեղի ունենար ավելի շուտ, քան ուշ: Էստոնիան շահագրգռված է տեսնել այս գործընթացի արագ ավարտը, բայց չեմ կարող ժամկետներ նշել ավարտի մասին: Հուսամ, որ մենք թափ կհավաքենք»,- ասաց նա:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Զ. Զանյանի և Վ. Գերավետյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված 2017 թվականի հունիսի 12-ի բաց նամակի և հայտարարության առիթով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայում չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հունիսի 13-ին, ժամը 09:17-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում գտնվող բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է երկաթգծի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առնվազն մեկ մարդ վերքեր է ստացել Մյունխենի արվարձանի քաղաքային էլեկտրագնացքի Ունտերֆերինգ կայարանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով:
Հայաստանի Հանրապետությունում հունիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից հիմնականում տուժել է Արմավիրի մարզը:
Հունիսի 13-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Դավթաշենի կամրջի տակ, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հունիսի 12-ին Մայամիում ձերբակալել է Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիին, ինչի մասին հայտնել է Estrella պորտալը:
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները թույլատրել են երրորդ երկրների ավիաընկերություններին՝ օգտագործել իր օդային տարածությունը եւ օդանավակայանները դեպի Կատար եւ այնտեղից չվերթներ իրականացնելիս:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն չունի Հայաստանի Հանրապետության օրհներգը «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու հավանականության մասին: «Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- մեր հարցին պատասխանելով` ասաց նա և հավելեց, որ «Քեզ համար, Հայաստանը» շատ լավ երգ է:
«Մաչեսթր-Արենա» մարզադաշտում ահաբեկչական գործողությունը, որը մայիսի լույս 23-ի գիշերը կատարեց լիբիական ծագմամբ մահապարտ Սալման Աբեդին, նրա կողմից պլանավորվում էր 2016 թվականի դեկտեմբերից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում Արմեն Երիցյանի մահից հետո նախարարության որոշ աշխատակիցներ ավելի ազդեցիկ երևալու համար կոպտորեն խախտում են համազգեստ կրելու կարգը, և դա կատարվում է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի աչքի առաջ:
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից 9-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2317 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 567 հեռախոսազանգի:
Հունիսի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Կընտրեն նոր վարչություն ու կներկայացնեն անելիքները՝ հռչակելով, որ կուսակցությունը կողմ է «արտահերթ» լուծումներին։
Հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը այսօր կթուլանա, երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում։
Պաշտպանության նախարարությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխատանքները:
Հունիսի 13-ին, ժամը 09:02-ին տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պանամայի իշխանությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ հօգուտ Չինաստանի, BBC-ին
Արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Հայաստանում սննդամթերքի գների տարօրինակ բարձր մակարդակ է արձանագրվում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում այդ փաստը:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բողոքի ակցիայի մասնակիցները հունիսի 12-ին Չակաոյի շրջանում հրկիզող խառնուրդով շշեր եւ վառոդապատիճներ են նետել Գերագույն դատարանի շենքի մուտքը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ «ցնցված է» ամերիկյան զինված ուժերի վրա այն բացասական ազդեցությունից, որն ունեցել է 2013 թվականին Բարաք Օբամայի վարչակազմի կողմից ռազմական բյուջեի սեկվեստրը։
ՔԿՀ ղեկավարներ արդեն հարամված են համարում արձակուրդը և սպասում են իրենց հետագա ճակատագրին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապության կարգով քննության է առել թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի կալանավորված լրագրողների ու ղեկավարների դիմումը:
Այս թեմայով իրավապահները սկսել են զբաղվել, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն էր՝ հենց նրա ցուցումով:
Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող պնդումները սուտ են:
Դիարբեքիրում ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանն ազատ է արձակվել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի անդամները հունիսի 12-ի երեկոյան համաձայնության են եկել նոր պատժամիջոցների շուրջ, որոնք կոչված են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, օրենսդիրները ցանկանում են Սպիտակ տանը զրկել գործող պատժամիջոցներն ինքնակամ չեղարկելու իրավունքից եւ նույնիսկ օրենսդրորեն ամրագրել դրանցից մի քանիսը: