Բաժիններ՝

ԱՄՆ-ում ձերբակալել են Պանամայի նախկին նախագահին

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հունիսի 12-ին Մայամիում ձերբակալել է Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիին, ինչի մասին հայտնել է Estrella պորտալը:

Ինչպես սպասվում է, մոտ ժամանակներս նրան կարտահանձնեն հայրենիք։ Մայիսի վերջին Մարտինելիի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել Ինտերպոլի կողմից: Նրա նկատմամբ տրված այսպես կոչված «կարմիր շրջաբերականը» ենթադրում էր անձի անհապաղ կալանավորում եւ արտահանձնում, որին կասկածում են քրեական հանցագործություն կատարելու մեջ եւ որը գտնվում է այլ պետության տարածքում:

Մարտինելին, որը Պանաման գլխավորել է 2009 – 2014 թվականներին, մեղադրվում է կոռուպցիայի, ընդդիմությանը, զինակիցներին եւ երկրի քաղաքացիներին լրտեսելու մասնակցության մեջ: Նրան նաեւ կասկածում են պանամական այցագրերի ապօրինի վաճառքի մեջ, որը կարող էր Մարտինելիին հանցակիցների հետ մինչեւ 100 միլիոն դոլար բերել: Բոլոր հանցագործությունների համար նրան սպառնում է մինչեւ 21 տարվա բանտարկություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս