Բաժիններ՝

Այաթոլլա Խամենեին ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանի իրադրությունն ապակայունացնելու մեջ

Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող պնդումները սուտ են: Այդ մասին հունիսի 12-ի երեկոյան հայտարարել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ելույթ ունենալով երկրի պաշտոնատարների հետ կայացած հանդիպմանը:

«ԱՄՆ-ի կողմից հակաահաբեկչական կոալիցիա կազմելու պնդումները սուտ են: Նրանք, ովքեր իրապես ցանկանում են ոչնչացնել «Իսլամական պետությունը», դիմակայում են նրան»,- ասել է Խամենեին:

Նա մեկնաբանել է տարածաշրջանի իրադրությունն ապակայունացնելու վերաբերյալ Իրանի հասցեին ԱՄՆ-ից հնչող մեղադրանքները: «Նախ, նրանք, ովքեր հանդես են գալիս նման մեղադրանքներով, ոչ մի առնչություն չունեն տարածաշրջանի հետ: Երկրորդ, հենց նրանք են իրենց գործողություններով ապակայունացնում տարածաշրջանի իրադրությունը»,- ընդգծել է Իրանի ղեկավարը, որի հայտարարությունը տարածել է նրա մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս